Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Օգոստոս 07,2016 11:44

Օգոստոսի 7-ին, ժամը 02.45-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում, «Մերսեդես» մակնիշի 34TU325 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., ծնվ. 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 25 մետր հեռավորությամբ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա. Ղ.-ն և ուղևորներ Հ. Ա.-ն (ծնվ. 1993թ.) և Գ. Մ.-ն (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031