Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ գրասենյակը կոչ է անում ոստիկանությանն անհապաղ և ամբողջությամբ քննել և բացահայտել Մեդիալաբի ծաղրանկարների գողությունը

Օգոստոս 08,2016 13:02

Երեկ՝ օգոստոսի 7-ին, մեր բարեկամ Մեդիալաբը իրականացրեց իր քաղաքական ծաղրանկարների բացօթյա կենդանի ցուցահանդեսը Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում: Թեև ի սկզբանե պլանավորվել էր կազմակերպել մեկ-շաբաթյա ցուցահանդես փակ տարածքում, նախնական պայմանավորվածությունը չեղյալ էր համարվել հյուրընկալողի կողմից և Մեդիալաբը չէր կարողացել այլ տարածք վարձակալել Երևան քաղաքում, քանի որ դրանց սեփականատերերը վախենում էին միջոցառումը հյուրընկալելու հետևանքներից : Ի աջակցություն Մեդիալաբի, ցուցադրության այցելուները նաև կրել են ցուցանմուշներն իրենց վրա:

Այս գիշեր, ցուցահանդեսից հետո անհայտ անձինք կոտրել են Մեդիալաբի տնօրենի մեքենայի հետնապակին և գողացել բոլոր տպված ծաղրանկարները և շապիկները: Այս ստոր արարքը ահաբեկչական ոտնձգություն է Հայաստանում արտահայտման ազատության նկատմամբ և խոսում է սեփական իշխանության նկատմամբ այս իշխանությունների բացարձակ անապահովության մասին

Ինչպես ճշմարտացիորեն նշված էր միջոցառման նկարագրության մեջ ցուցահանդեսը կոչվում էր «Չ՛Արգելված», որովհետև կա դեկլարատիվ ազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատև փնտրտուքից հետո էլ Մեդիալաբը չկարողացավ որևէ տարածք վարձակալել ցուցահանդեսի համար: «Կենդանի», որովհետեւ սա Մեդիալաբի կենդանության վկայությունն է, անտարբերության դեմ պայքարի իր ձևը, ու այդ պայքարին աջակցող քաղաքացին է, որ պետք է կենդանի հենարան լիներ այն ծաղրանկարների համար, որոնց պատճառով անցած ամիսներին պարբերաբար փորձում էին տարբեր օղակներով Մեդիալաբի վրա ճնշումներ գործադրել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում ոստիկանությանը անհապաղ և ամբողջությամբ քննել և բացահայտել այս հարձակումը, հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում հավատալու, որ այս հանցագործությունը կատարվել է ոստիկանության անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031