Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունենք, որ մեր ներկայացրած առաջարկություններն ու նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն. ՀՔԱՎ

Օգոստոս 17,2026 20:30 Share

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ զինված ուժերի բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը, որը կազմվել է լրատվական միջոցների մշտադիտարկման և պաշտոնական տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունվեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որն անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնում է պաշտպանության ոլորտին և մասնավորապես զինված ուժերի բարեփոխումներին։

Տեղեկանքում գնահատել ենք ՀՀ կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացված քայլերը, վեր է հանել առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։

2021 թվականից մինչ օրս Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների արդյունքների վերաբերյալ Կազմակերպության կողմից արդեն իսկ հրապարակվել է 6 տեղեկանք։

Հաշվի առնելով, որ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրն ավարտվում է 2026 թվականին՝ այս տեղեկանքում ներկայացվում են զինված ուժերի բարեփոխումների, վերակառուցման և արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների համալիր և ամբողջական դիտարկման արդյունքները։ Մասնավորապես, գնահատվում է ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին, այդ թվում նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության իրականացրած գործողությունների համապատասխանությունը Ծրագրով ամրագրված նպատակներին և առաջնահերթություններին։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տեղեկանքում ներկայացված են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի Պաշտպանության ոլորտի հետևյալ գործողությունների ընթացքի ուսումնասիրության արդյունքները․

1. Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի:

2. Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում:

3. Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով:

4. Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում:

5. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում:

6. Ռազմական կրթության և գիտության զարգացում:

7. Տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության ոլորտի բարեփոխումներ:

8. Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

9. Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացում, զինծառայության գրավչության բարձրացման և զինծառայողի հեղինակության մեխանիզմների կատարելագործում, զինծառայողների բնակարանային ապահովության ուղղությամբ ծրագրերի իրականացում, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական նոր ծրագրեր:

10. Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերի կարգապահության խթանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

11. Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում:

Հույս ունենք, որ Կառավարության նոր ծրագրի մշակման և իրականացման ընթացքում մեր ներկայացրած առաջարկություններն ու նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն՝ նպաստելով ոլորտի խնդիրների հասցեական լուծմանը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել