Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը զգուշացնում է` որ մեր երկրի իշխանությունները չփորձեն ԵՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնեն»

Օգոստոս 11,2016 20:33 Share

Ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի, Հայաստանի ՀՆԱ-ի աճի հիմնական գործոնը գյուղատնտեսական աճն է եղել, որը հիմնականում Հայաստանի պարագայում գյուղատնտեսության համար բնակլիմայական պայմաներով է բացատրվում:

ՀՆԱ-ի աճի մեկ այլ գործոն էլ, մեր զրուցակցի դիտարկմամբ, Հայաստանի արտաքին պարտքի ավելացումն է մոտ 530 միլիոն դոլարով, որը, նույնպես, Ռուսաստանի հետ կապ չունի եւ Արեւմտյան աղբյուրներից է գալիս:

«Այս հայտարարությունն իրականությունից շատ-շատ հեռու էր»,-ասաց պարոն Եղիազարյանն` անդրադառնալով Պուտին-Սարգսյան երեկվա հանդիպմանը, որի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Հայաստանի ՀՆԱ-ն 10 տոկոսով աճել է: Նա կարծում է, որ այդ հայտարարությամբ Պուտինը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը ճիշտ է եղել, եւ որ մեր երկրի իշխանությունները չփորձեն այլ որոշում կայացնել:

Նյութն առավել մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել