Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի 32 դիվանագետներ չեն վերադարձել, իսկ ավելի քան 160 զինծառայողներ փախուստի մեջ են. «Ազատություն»

Օգոստոս 13,2016 17:30

Azatutyun.am. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե զինված հեղաշրջման փորձից հետո արտերկրից Թուրքիա ետ կանչված 208 դիվանագետներից 32-ը չեն վերադարձել և թաքնվում են թուրքական իշխանություններից: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան հասնելու է նրանց արտահանձմանը:

Ներկայումս փախուստի մեջ են նաև 162 թուրք զինծառայողներ, այդ թվում՝ ռազմական կցորդներ: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերում, նաև պետական կառավարման այլ կառույցներում ինտենսիվ զտումներ են իրականցվում, դրանց շրջանակներում շուրջ 18 հազար քաղաքացի ձերբակալվել կամ կալանավորվել է, տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031