Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցության վարչությունը հաստատեց Գյումրի քաղաքի ավագանու թեկնածուների ցուցակը

Օգոստոս 18,2016 12:28

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հանդիպումը կուսակցության Գյումրի քաղաքի ավագանու անդամի թեկնածուների հետ: Հանդիպման ժամանակ թեկնածուները կուսակցության նախագահին և վարչությանը ներկայացրեցին Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված սեփական ծրագրերն ու մոտեցումները և հրապարակեցին Գյումրի քաղաքի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների «Ալյանս» կուսակցության նախընտրական ծրագրից որոշ կետեր:

«Ալյանս»-ի վարչության անդամները Գյումրի քաղաքին վերաբերող հարցեր ուղղեցին ավագանու թեկնածուներին: Պատասխանելով վարչության անդամների հարցերին «Ալյանս» կուսակցության Գյումրու ավագանու անդամի թեկնածուները ներկայացրեցին սեփական տեսլականն ու մոտեցումները կապված, մասնավորապես նոր աշխատատեղեր ստեղծելու, անօթևանների խնդիրների լուծման, բնակարանաշինության, ՏՏ ոլորտին առնչվող, արտագաղթի վերաբերյալ խնդիրների հետ:

Քննարկվեցին նաև ընտրական գործընթացի վերահսկողության վերաբերյալ հարցեր: «Ալյանս» կուսակցության վարչության անդամները իրենց պատրաստակամությունը հայտնեցին հոկտեմբերի 2-ին անձամբ մասնակցելու Գյումրի քաղաքի ընտրական տեղամասերի աշխատանքներին վստահված անձի կարգավիճակով՝ ընտրությունների բնականոն ընթացքը վերահսկելու և ընտրախախտումներ թույլ չտալու համար:

«Ալյանս» կուսակցության վարչությունը քվեարկությամբ հաստատեց Գյումրի քաղաքի ավագանու թեկնածուների ցուցակը և որոշում կայացրեց Գյումրի քաղաքում առաջիկա օրերին հիմնել ևս 2 նոր գրասենյակ՝ կուսակցության գործունեության շրջանակը առավել ընդլայնելու և գյումրեցիների համար կուսակցության ծրագրերն ու մոտեցումները առավել հասանելի դարձնելու համար:

«Ալյանս» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քյարամ says:

    Ալյանսը ստախոս է, նրa նախագահը ասաց, որ միանալու է ժողովրդի ցույցերին, բայց ստեց, ասաց՝ մեխելու է ամեն ինչ իշխանութւոնների ճակատին, բայց համագործակցում է իշ[անությունների հետ, եվ վերջինը՝ Գյումրու քաղաքապետի քիպ մարդուն դրել է առաջին համարի տակ, դա ինչ է ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031