Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Վարդան Գերավետյանի կալանքի վերաբերյալ բողոքը

Օգոստոս 19,2016 19:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի կալանքի վերաբերյալ փաստաբան Դավիթ Գյուրջյանի բողոքը:

Փաստաբանի խոսքով,իր պաշտպանյալ Գերավետյանի առողջական վիճակը նորմալ է, չնայած ունի Ֆոսֆորային նռնակների հետեւանքով այրվածքներ:

«Մենք միջնորդել էինք, որ նրա մասնակցությունն ապահովվի դատարանում, նա առանձնապես հայտարարություններ չարեց, միանում էր մեր դիրքորոշումներին, բայց վերաքննիչ բողոքները մեզ համար անսպասելիորեն մերժվեցին»,- դատական նիստից հետո ասաց փաստաբանը:

Ըստ նրա, քննիչը պատասխաններ չէր գտնում, իրենց հետեւյալ հարցերին՝ մասնավորեցնել, թե որ ապացույցներով առաջին ատյանի դատարանն ու վերաքննիչ դատարանը պնդում են՝ հիմնավոր կասկածներ կան, որ Գերավետյանն առնչվում է  իրեն մեղսագրվող երկու արարքներին. «Մենք պահանջում էինք բերել հիմնավորումներ, որոնք հիմք են այդ պնդմանը, թե կա  կասկած նրա ապօրինի վարքագծի վերաբերյալ, որի դեպքում կալանքը՝ որպես խափանման միջոց, անհրաժեշտություն է եւ որն է հիմնավորումը, որի համաձայն գրավի կիրառումն անթույլատրելի է»:

Պարոն Գյուրջյանի խոսքով, իրենք դատարանից պահանջում էին նաեւ կալանքի այլընտրանքը՝ կիրառել գրավ, ընդորում. «Առաջարկել էինք գրավի չափը սահմանել դատարանին, բայց դատարանը մերժեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: