Լրահոս
Օրվա լրահոսը

Վանուշ Խանամիրյանի դուստրը վիրավորված է ու զայրացած. «Ժողովուրդ»

Օգոստոս 24,2016 11:15

Երեւանում գործող տարբեր կազմակերպությունների վաճառվել են Հայաստանի ժողովրդական արտիստ Վանաշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց  Վանուշ  Խանամիրյանի ստեղծած «Բարդիներ» պարախմբի  գեղարվեստական  ղեկավար,  արտիստի  դուստր Գայանե Խանամիրյանի հետ:

Տիկին Գայանեն իրեն առանձնակի վիրավորված զգաց այն հանգամանքից, որ խաբեբաները շահարկել են նաեւ Խանամիրյանի ընտանիքի անունը. «Ախր մեր ընտանիքից միայն ես եմ մնացել, մայրս էլ չկա, ես միակ ժառանգն եմ։ Ստացվում է՝ ի՞նձ պետք է փոխանցվեր այդ գումարը։ Ասեմ, որ ես երբեք ձեռքս չեմ պարզել եւ ոչ ոքից ոչինչ չեմ խնդրել կամ պահանջել, ոչ էլ երբեւէ կանեմ նման բան։ Դա մեր ընտանիքում ընդունված չէ։ Եվ հետո, փառք Աստծո, ամեն ինչ էլ ունեմ՝ տուն, աշխատանք, իմ ինչի՞ն էր պետք այդ գումարը։ Կարեւորը իմ խիղճը հանգիստ է։ Ամեն դեպքում, շատ կցանկանայի նայել խաբեբաների աչքերի մեջ։ Սա շատ տհաճ բան է, շատ…»,- զայրացած մեկնաբանեց նա՝ հավելելով, որ անպայման կհետաքրքրվի գործի մանրամասներով եւ հետեւողական կլինի, որ խաբեբաները բացահայտվեն։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031