Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական տարվա մեկնարկին. ՀՀ ԱԻ նախարարությունը հիշեցնում և հորդորում է

Օգոստոս 30,2016 10:22

Հանրապետության ուսումնական կազմակերպությունների (դպրոցներ, քոլեջներ, գիշերօթիկներ, ԲՈՒՀ-եր, ուսումնարաններ և այլն) հրդեհային անվտանգության հարցը միշտ արդիական է, քանի որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են մարդկային և նյութական զգալի կորուստներով: Շատ կարևոր է նմանօրինակ շենքերում ժամանակին լուծել հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգերի, տարհանման ճանապարհների և ելքերի, էլեկտրատնտեսության, հրդեհաշիջման սկզբնական միջոցների հետ կապված հարցերը:
Անդրադառնանք այն միջոցներին և միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են հրդեհների կանխարգելման համար:

Հատկապես կարևոր է աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև՝ աշակերտների, ուսանողների հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը:
Հնարավոր հրդեհների տարածումը բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, արգելել սանդղավանդակներում պահեստային և օժանդակ շինությունների տեղակայումը, դյուրավառ նյութերի պահումը, բաց կրակով աշխատանքներ կատարելը: Հրշեջ ավտոմատիկայի և հրդեհաշիջման համակարգերն անհրաժեշտ է պահել աշխատունակ վիճակում, իսկ օբյեկտի տարածքն ու սենյակները պարբերաբար մաքրել այրունակ աղբից, թափոններից:

Մարդկանց և նյութական արժեքների անվտանգ տարհանումն ապահովելու համար անհրաժեշտ է մշտապես ազատ վիճակում պահել բոլոր անցումները, ելքերը, միջանցքները, անցախցերը և աստիճանավանդակները: Աշխատակիցները պետք է ուսուցանվեն տարհանման ձևերին և մեթոդներին: Արգելվում է տարհանման ուղիների պատերի, հատակների, առաստաղների հարդարումը զանազան դյուրավառ նյութերով:Հնարավոր հրդեհների հաջող մարման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հակահրդեհային ջրացանց և հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչներ: Շատ կարևոր են հրդեհի առաջացման դեպքում վարչակազմի և աշխատակիցների ճշգրիտ գործողությունները: Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն մարդկանց անվտանգ տարհանմանը:

Հրդեհը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է`

– անհապաղ ահազանգել 911` տեղեկություններ հայտնելով հրդեհի ճշգրիտ տեղի և շենքում մարդկանց գտնվելու վերաբերյալ,

– մինչև հրշեջների տեղ հասնելը միջոցներ ձեռնարկել մարդկանց տարհանման համար, և առկա հրդեհաշիջման միջոցներով (կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ և այլն) ձեռնամուխ լինել հրդեհաշիջման աշխատանքներին:

Հիշե’ք, որ հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն ու փորձված միջոցը եղել և մնում է հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունը և անշեղ կատարումը:

 

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031