Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասել, որ կառավարությունը էականորեն կկրճատի բյուջեի ծախսերը եւ չի մեծացնի դեֆիցիտը, թերեւս անիմաստ է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 30,2016 10:56

Ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե աննախադեպ ծավալի հարկեր են հավաքվել, իսկ հուլիսի ցուցանիշները մինչ օրս չեն հրապարակվել, ինչից կարելի է ենթադրել, որ հավաքագրումը վատ է ընթանում։ Իսկ զարգացումներն էլ ցույց են տալիս, որ ավելի վատ են հավաքագրվելու հետագայում։ Առաջիկա կիսամյակում, երբ համեմատաբար լավ ցուցանիշներ էին մեզ հրամցվում, պետական բյուջեի եկամուտները արդեն թերակատարվում էին մոտ 2.5 տոկոսով։ Իսկ այսուհետ, եթե ցուցանիշները վատանան, մինչեւ տարեվերջ թերակատարումը կարող է հասնել մինչեւ 6-7 տոկոսի, իսկ դա ահռելի գումար է՝ մոտ 70 միլիարդ դրամ։

Եթե բյուջեն այդքանով թերակատարվի, ապա կառավարությունը կամ պետք է գնա բյուջեի ծախսերի կրճատմանը, կամ էլ պետք է մեծացնի բյուջեի դեֆիցիցտը։ Ընթացիկ տարվա համար դեֆիցիտը նախատեսված է 190 միլիարդ դրամ։ Եթե իրականան տխուր կանխատեսումները, ապա դեֆիցիտը կաճի մինչեւ 250-260 միլիարդ դրամ։ Իսկ այդ դեպքում դեֆիցիտի այդ ավելացած մասը, պատկերավոր ասած, կփոխանցվի հաջորդ տարվա վրա եւ ամբողջությամբ կձեւախեղի 2017-ի պետական բյուջեի համամասնությունները։

Սպասել, որ կառավարությունը էականորեն կկրճատի բյուջեի ծախսերը եւ չի մեծացնի դեֆիցիտը, թերեւս անիմաստ է: Նախ հաջորդ տարի համապետական կարեւոր ընտրություններ են, եւ կառավարությունը իր պոպուլիզմի մեջ կհասնի անհավանական բարձունքների։ Իսկ բյուջեի ծախսերի շոշափելի կրճատումը ոչ պոպուլիստական քայլ է:

Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց բյուջեի ծախսերի օպտիմալացման մասին, բայց, ինչպես տեսանք, բացի մետաղի ջարդոնի վերածված մի քանի մեքենաներ «դուրս գրելուց», որեւէ այլ ծախս կառավարությունը չկրճատեց։ Առավելագույնը, որին պատրաստ է կառավարությունը, մի քանի, կամ մի քանի տասնյակ միլիոն դրամի ծախս կրճատելն է, այնինչ իրավիճակը թելադրում է մի քանի տասնյակ միլիարդի ծախսերի կրճատում։ Դա ենթադրում է էականորեն «թեթեւացնել» ձրիակեր չինովնիկների հսկայական բանակը, պետական հիմնարկներին զրկել իրենց շենքերի «գլամուր» նորոգումներից…։ Բայց նման հեռանկար մեզ, ցավոք սրտի, չի սպասվում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031