Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԲ-ի հրամանատարը ՀՀՇ-ի հետ հակասությունից հետո չգնաց իշխանությունների հետ առճակատման (Տեսանյութ)

Օգոստոս 30,2016 13:03
Razmik vasilyan

2015թ նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ Ռազմիկ Վասիլյանը արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցության, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով:

Razmik-Vasilyan_Hraman

Ռազմիկ Վասիլյանը ծնվել է 1960թ. նոյեմբերի 10-ին, քաղաքամայր Երևանում:

1967-1977թթ. սովորել է Երևանի թիվ 117դպրոցում, Իսկ 1978-1981 թթ. ՝Քիմիա – տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնի երեկոյան դասընթացում, միաժամանակ աշխատելով «Հայգազ»-ում: 1985թ. ընդունվել է Մոսկվայի Ֆինանսա – տնտեսական ինստիտուտը, սակայն, 1988թ. ազգային զարթոնքի օրերին կիսատ է թողել ուսումը և վերադարձել է հայրենիք: 1989թ. զինվորագրվել է Հայաստանի անկախացման պայքարին, Հայոց ազգային ազատամարտին, որին նվիրվել է անմնացորդ:

ՀԱԲ ռազմաքաղաքական կառույցը հիմնադրվել է 1989 թ.-ի ապիլի 24-ին: Շարժման տարիներին, Մատենադարանի տարածքը խորհրդային զինվորներից ազատելուց հետո, ՀԱԲ-ի հիմնադիր հրամանատար Ռազմիկ Վասիլյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա իր սեփական բանակը և ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմավորվել: Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք պաշտպանում էին Հայաստանի և Ղարաբաղի սահմանները: Ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ի կազմում կար մոտ 160 հազար զինվոր, ռազմաքաղաքական կառույցը իր տրամադրության տակ ուներ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Ռազմիկ Վասիլյանը` Լևոն Տեր Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ ունեցած հակասությունից հետո չգնաց իշխանությունների հետ առճակատման, և հանուն ներքին կայունության, ինչպես նաև գիտակցելով արտաքին թշնամու դեմ միավորվելու անհրաժեշտությունը, որոշեց լուծարել ՀԱԲ-ը:

Ռազմիկ Վասիլյանը ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է բոլորի կողմից սիրված և հարգված հրամանատար: Մահացել է 2005 թվականին, պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդությունից:

 

Սոսե ՎԱՍԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031