Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Սեպտեմբեր 01,2016 16:31

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 7 հոգի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 9 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:

Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ, դիվանագետներ եւ բարերարներ պարգեւատրվել են` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` 18 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 11 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 16 հոգի, «Անանիա Շիրակացի» մեդալով` 12 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 78 հոգի եւ 4 կազմակերպություն:

Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության եւ տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930