Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Դավիթ Լոքյանն այցելել է Երանոս համայնքի միջնակարգ դպրոցներ

Սեպտեմբեր 01,2016 16:43

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոս համայնքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ միասին նախարար Լոքյանը ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այցելության շրջանակներում Դավիթ Լոքյանը հանդիպել է ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ: Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ նախարար Դավիթ Լոքյանը նրանց մաղթել է հաջողություններով լի ուսումնական տարի:

David_Loqyan_2

Ի տարբերություն թիվ 1 միջնակարգ դպրոցի, որի շենքային պայմանները բավարար են ուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար, Երանոսի թիվ 2 դպրոցի շենքը վթարային է: Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ թիվ 2 միջնակարգ դպրոցն արդեն ընդգրկված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:

Երանոս համայնքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ստացել են մեկական համակարգիչ` համապատասխան պարագաներով:

Այցելության շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել է նաև համայնքի բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930