Լրահոս
Օրվա լրահոսը

Բեսլանի գրոհի տարելիցը նշելու սգո արարողության ընթացքում ձերբակալվել են բողոքի ակցիա իրականացրած կանայք ու նկարահանող լրագրողները. «Ազատություն»

Սեպտեմբեր 01,2016 17:45

Այսօր Հյուսիսային Օսիայում Բեսլանի գրոհի 12-րդ տարելիցը նշելու սգո արարողության ընթացքում ձերբակալվել են բողոքի ակցիա իրականացրած մի խումբ կանայք և ակցիան նկարահանող երկու լրագրողներ:

2004 թվականի սեպտեմբերի 1-ին Բեսլանի թիվ 1 դպրոցի պատանդառման և ահաբեկչական գրոհի դեմ ռուսական հատուկ ուժերի իրականացրած գործողության հետևանքով զոհվել է 334 մարդ, այդ թվում՝ 186 աշակերտ: Մարդկանց մեծ մասը սպանվել է այն ժամանակ, երբ անվտանգության ուժերը, զրահամեքենաներ և հատուկ միջոցներ կիրառելով, փորձել են փրկել դպրոցի ականված մարզադահլիճում պահվող պատանդներին:

Այսօր, երբ ղողանջել են դպրոցի զանգերը, գրոհի զոհ դարձած աշակերտների հինգ մայրեր անսպասելի բոլորի համար պարզել են իրենց շապիկները՝ նախագահ Վլադիմիր Պուտինին ողբերգության համար մեղադրող գրություններով: Ոստիկանները ձերբակալել են մայրերին, ասելով, թե նրանք չարտոնված ակցիա են նախաձեռնել:

Արմեն ՔՈԼՈՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930