Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ ընդդիմությունն է հարազատներին առաջադրում». Լեւոն Շիրինյան

Սեպտեմբեր 01,2016 22:40 Share

Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում հոկտեմբերի 2-ին համայնքի ավագանու ընտրություններ են լինելու: Գյումրիում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 11 կուսակցություն՝

Ալյանս առաջադիմական ցենտրիստական, Բարգավաճ Հայաստան, Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ),  Հայ ազգային կոնգրես կուսակցությունները, Բալասանյան դաշինք, Գյումրեցի ոգի կուսակցություն, Գործարար կուսակցություն, Համախմբում կուսակցություն, ՀՅԴ, Հայկական վերածնունդ կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն: Իսկ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 8 կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Համախմբում, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները:

Ի տարբերություն նախորդ տարիների պասիվության, այս տարի ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի ակտիվությունն աննախադեպ է: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը aravot.am-ի հետ զրույցում վերլուծում է պատճառները. «Հասկացան, որ տեղական ինքնակառավարման մարմինները շատ ավելի կարեւոր են, քան Ազգային ժողովը, որովհետեւ ՏԻՄ համակարգը ժողովրդի կամքի կազմակերպման ձեւն ու պետության հիմքն է: Կա երկրորդ պատճառը, որ Հայաստանը դառնում է խորհրդարանական, ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ քաղաքական ուժերը կազմակերպչական առումով ուժերի ստուգատես են  անցկացնում: Իսկ երրորդ պատճառը՝ ուղղակի տեսան, որ իրենց ոչինչ չի հասնում, հիմա էլ սրանք են իշխանության նման իրենց հարազատներին առաջադրել»:

Ըստ նրա, առաջիկա ՏԻՄ ընտրություններում պայքարելու են շահերի խմբերը. «Շահերի խմբերի կատաղի մրցապայքար է: ՏԻՄ ընտրություններ, հետո Ազգային ժողով»: Քաղաքագետի խոսքով, այս ընտրություններում էլ Սերժ Սարգսյանն է որոշելու՝ ով որտեղ կհայտնվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ կարծում էք թէ ընդդիմությունը երբեք խարդախութիւններ չ’անե՞ր, կամ գոնէ չի՞ փորձեր, ընտրությունների ժամանակ…

    միայն թէ, ոչ նոյն հաջողությամբ քան իշխանությունը

Պատասխանել