Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Սեպտեմբեր 08,2016 20:32

Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմարդյունաբերական 24-րդ միջազգային ցուցահանդեսին (MSPO):

Այցի ընթացքում Դավիթ Փախչանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ: Հանդիպմանը երկու երկրների պաշտպանության փոխնախարարները քննարկել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, անդրադարձել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության գործունեությանը՝ այն դիտարկելով որպես դրական օրինակ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կողմերը շեշտել են, որ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության գործունեությունը կարող է դառնալ նախադեպ լեհական այլ ընկերությունների հետ համագործակցության համար:

Դավիթ Փախչանյանը վերահաստատել է այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվելիք «ArmHiTec-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկա գտնվելու համար ՀՀ պաշտպանության նախարարության հրավերը՝ ակնկալելով լեհական կողմի ակտիվ մասնակցությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության արդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու, «Լյուբավա» ընկերության գլխավոր տնօրեն Մարցին Կուբիցայի և «Լյուբավա-Արմենիա» ընկերության տնօրեն Յարոսլավ Զուխի հետ: Հանդիպումներում քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930