Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային համաներում փոքր բիզնեսին

Սեպտեմբեր 13,2016 16:40

Առաքելություն կուսակցությունը, կարևորելով փոքր բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, փաստելով, որ Հայաստանում առկա ֆինանսատնտեսական վիճակը, հարկային օրենսդրության, վարչարարության խնդիրները, մենաշնորհների առկայությունը ավելի են խորացնում փոքր բիզնեսի զարգացման խոչընդոտները, տարեցտարի փակվում են հազարավոր փոքր բիզնեսներ, առաջարկում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակի կապակցությամբ իրականացնել հարկային համաներում, ինչը հնարավորություն կտա փոքր բիզնեսի ներկայացուցիչներին որոշ չափով բարելավել ֆինանսական վիճակը, հարկային պարտավորությունների պատճառով գործունեությունը դադարեցված ընկերություններին վերսկսել իրենց գործունեությունը, ինչպես նաև ստեղծել վստահության նախադրյալներ ոլորտի զարգացման համար:

Կուսակցությունը առաջարկում է Կառավարությանը և նորանշանակ վարչապետին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` համաներման հետևյալ հիմնական սկզբունքներով`

1,Շրջանառության հարկ վճարող, արտոնագրային վճար վճարող (ԱԱՀ չվճարող), ընտանեկան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ազատել 2015թ. հունվարի 1-ին նախորդող ժամանակաշրջանների բոլոր տեսակի հարկերի, վճարների, տեղական տուրքերի և վճարների վճարման պարտականությունից, 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համար հաշվարկված տույժերից և տուգանքներից` հիմնական պարտավորությունների մասով տալով 1 տարի վճարման ժամանակացույց 2017թ. ընթացքում

2,Հետագայում իրականացվելիք հարկային ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մասով կիրառել 1-ին կետում նշված մոտեցումը,
3,Կարճել նշված ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ բոլոր դատական գործերը, դադարեցնել բանկային հաշիվների արգելադրումը:
Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930