Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում կորոնավիրուսի համավարակից տուժած փոքր բիզնեսին

Հուլիս 07,2020 11:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում կորոնավիրուսի համավարակից տուժած փոքր բիզնեսին: Այս մասին նա գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Հայաստանի աջակցության հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել Հայաստանում՝ COVID-19-ի պատճառով տուժած փոքր բիզնեսներին օգնելու համար։

Ֆինանսական օգնության հասանելիությունը ոչ միշտ է մատչելի, ինչի պատճառով մի շարք փոքր, ընտանեկան ձեռնարկություններ հայտնել են, որ ստիպված են եղել կրճատել արտադրությունը մինչև 90%, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին»,- #SupportArmenia հաշթեգով գրել է Քարդաշյանը՝ հորդորելով նվիրաբերություն կատարել Հայաստանի աջակցության հիմնադրամին։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: