Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրեմլում էլ հասկացան, որ իրենց դարավոր միամիտ բարեկամ Հայաստանում երիտասարդ սերունդն անկախանում է». Լեւոն Շիրինյան

Սեպտեմբեր 14,2016 14:51

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կառավարության փոփոխությունը պայմանավորում է Հայաստանում ու Արցախում ապրիլից սկսված ճգնաժամային իրավիճակի զարգացմամբ:

«Պատերազմ, հոգեբանական տեռոր՝ տարածքներ վերադարձնելու վերաբերյալ, ապա ընդվզում: Սա Հայաստանում ինչ-որ մարդկանց ինչ-որ բան հուշեց ու Կրեմլում էլ շատ բաներ հասկացան, հավանաբար նաեւ ամերիկացիները ինչ-որ բան հասկացան:
Կրեմլում էլ հասկացան, որ իրենց դարավոր միամիտ բարեկամ Հայաստանում երիտասարդ սերունդն անկախանում է, իսկ դա նշանակում է նաեւ հեռացում ՌԴ-ից»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա համոզմամբ, Հայաստանի երիտասարդ սերնդի կարծր դիրքորոշումը պարտավորեցրեց ՌԴ-ին Հայաստանի հետ հարաբերությունները բալանսավորել, վերանայել, հենց այդ ժամանակ էլ նոր վարչապետի նշանակումը եղավ. «Կա մեկը, որ այդ վիճակը կփոխի, հեղինակություն ունի: Կանցլերի պաշտոն է հիմնվում գերմանական մոդելով»:

Պարոն Շիրինյանի խոսքով, եթե Կարեն Կարապետյանը հիմնական փոփոխություններ չանի ու պաշտոնյաների մի հատված չուղարկի վաստակած հանգստի, ոչինչ չի ստացվի. «Նրա կենսագրությունն ասում է՝ բավականին կրթություն ունի ու բավականին պարտավորություններ է զգում, հակված չեմ, որ իրեն լիազորություններ չեն տալիս փոփոխություններ անելու»:

Քաղաքագետը նաեւ ասաց, որ չի կարծում, թե Կարեն Կարապետյանը թույլ կտա, որ երբ ուզեն՝ իրեն կասեն, գնա. «Կարեւորը՝ շարքային վարչապետ չլինի, Վազգեն Մանուկյանից սկսենք, Լեւոն Տեր-Պետրոսյանին երբ պետք էր կողքի դրեց ու ընդմիշտ դրեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930