Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. կասկածյալը ձերբակալվել է

Սեպտեմբեր 15,2016 13:07

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության կապիտանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը՝ 19:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքում վրաերթի է ենթարկվել 41-ամյա բնակիչ, ոստիկանության կապիտան Արամ Հարությունյանը, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Գիտակցության չգալով՝ Ա.Հարությունյանը բժշկական կենտրոնում մահացել է։

Պարզվել է տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը, ով, ըստ նախնական տվյալների, դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930