Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ

Սեպտեմբեր 15,2016 18:35

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին՝ նշելով, որ  հոբելյանական այս տարում տեղի կունենան պարգեւատրման մի քանի հանդիսավոր արարողություններ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անկախ, հզոր ու ինքնիշխան պետությունը բացառիկ արժեք է եւ մեր ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հարատեւման ամենահուսալի գրավականը: <<Համոզված եմ, որ մենք կունենանք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Համոզված եմ, որովհետեւ մեր ժողովուրդն ունի անսասան ոգի, անկոտրում կամք, մեծ աշխատասիրություն ու լավատեսություն, որոնք դրսեւորվում են ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ խաղաղ պայմաններում>>,- նշել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930