Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ. 23-ամյա անհետ կորած Ինեսա Սրապիոնյանը հայտնաբերվել է Պտղնի գյուղի իրենց ամառանոցում

Սեպտեմբեր 17,2016 10:35

Ոստիկանության` Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Սեպտեմբերի 16-ին աղջիկը հարազատների կողմից հայտնաբերվել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իրենց ամառանոցում և ներկայացվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ տնից դուրս գալով՝ շրջել է Երևան քաղաքի փողոցներով, իսկ սեպտեմբերի 15-ին գնացել է իրենց ամառանոց:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930