Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկի գույնը տարեց ընտրողներին շփոթեցնում է

Սեպտեմբեր 18,2016 17:39

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5  մարզերի 317 համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ: Տավուշի մարզի ընտրական  տարբեր տեղամասերից ընտրողների հեռախոսազանգեր ենք ստացել, նրանք  մտահոգություն են հայտնում, որ անվավեր քվեաթերթիկների թիվը մեծ  է լինելու:

Բազմաթիվ   համայնքներում միաժամանակ   կայանում են  համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, ընտրողներին  տրվում են երկու ծրարներ: Դեղին ծրարի մեջ բաց դեղնավուն քվեաթերթիկ է, դրանց վրա համայնքի ղեկավարի թեկնածուների անուն-ազգանուններն են:

Իսկ սպիտակ գույնի ծրարներում տեղադրված սպիտակ քվեաթերթիկների վրա ավագանու թեկնածուների անուն-ազգանուներն են: Տարեց, տեսողության խնդիր ունեցող ընտրողները քվեարկելուց հետո բաց դեղնավուն քվեարթիկները  սխալմամբ տեղավորում են սպիտակ ծրարներում, ինչի պատճառով դրանք ձայները հաշվելու ժամանակ անվավեր են համարվելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930