Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել

Սեպտեմբեր 19,2016 19:05

Նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ազատ է արձակվել: Այսօր նա բերման էր ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով:

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ եմ։ Ամեն ինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։

Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։ 3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան։

Սպասենք տեսնենք՝ հիմա ի՞նչ կլինի», – գրել է Շահեն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930