Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ հրաման է ստորագրել

Սեպտեմբեր 19,2016 19:35

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաման է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։

Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևան քաղաքում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համակարգման և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղորդման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930