Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 23-ին կմեկնարկի «Թվապատում 2016»  միջոցառումների շարքը

Սեպտեմբեր 22,2016 17:41

Սեպտեմբերի 23-24-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2016»  միջոցառումների շարքը՝ բաղկացած թվային միջավայրում ստեղծվող լրագրողական պատմություններին նվիրված կոնֆերանսից և մրցույթից:

Արդեն երկրորդ տարին անցկացվող «Թվապատում» կոնֆերանսն այս տարի նույնպես կհյուրընկալի միջազգային ու տեղացի մասնագետների, ովքեր զեկույցների ու գործնական դասերի միջոցով կներկայացնեն լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, մեդիայի նոր ձևաչափերն ու գործիքները, միջազգային ու տեղական դաշտի միտումներն ու ձեռքբերումները:

«Թվապատում 2016»-ում հիմնական քննարկումները կծավալվեն հետևյալ թեմաների շուրջ՝ հետաքննական լրագրություն, հակամարտությունների լուսաբանում, մեդիայի նոր գործիքներ ու միտումներ:

Երկօրյա կոնֆերանսին կհաջորդի «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։

Կոնֆերանսի և մրցույթի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ
tvapatum. mediainitiatives.am կայքից:  Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum16 հեշթեգը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930