Լրահոս
Օրվա լրահոսը

Որն է մեդիայի դերը՝ պատերազմի և խաղաղության մեջտեղում. «Թվապատում․ Aftershock 2026» մեդիա կոնֆերանս

Ապրիլ 20,2026 17:47 Share

Ապրիլի 17-18-ը Երևանում անցկացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock 2026» տարածաշրջանային կոնֆերանսը։

Այս տարվա թեման՝ մեդիան պատերազմի և ճգնաժամի ժամանակ, ցավոք շարունակում է մնալ չափազանց արդիական։ Այսօրվա աշխարհում, որտեղ շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները՝ այդ թվում մեր տարածաշրջանում, լրագրությունը կանգնած է լուրջ փորձությունների առաջ։

Կոնֆերանսի ընթացքում փորձեցինք հասկանալ որն է մեդիայի դերը՝ հայտնվելով պատերազմի և խաղաղության մեջտեղում, տեղեկատվական բախումների և ներքին բևեռացման պայմաններում, շարունակական  ճգնաժամերի միջավայրում։

Մեր գործընկերները Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լեհաստանից և Հայաստանից խոսեցին տեղեկատվական պատերազմի, խաղաղության լրագրության, մեդիայում ատելության խոսքի, մասնագիտական էթիկայի, ապատեղեկատվության ու փաստերի ստուգման, աղբյուրների և տվյալների հետ աշխատելու մասին։

«Թվապատում․ Aftershock 2026» կոնֆերանսի բանախոսներն էին՝

Ալեքսանդր Մաքքիվեր, This Week in Northern Syria տեղեկագրի հիմնադիր և հեղինակ, հետազոտող, ԱՄՆ

Գիվի Գիգիթաշվիլի, Atlantic Council, հետազոտող, Վրաստան/Ֆրանսիա

Գուրամ Ռոգավա, անկախ լրագրող, Վրաստան

Մարկ Պոդբերեզին, Լեհաստանի հանրային հեռուստատեսություն, հատուկ թղթակից, Լեհաստան

Միխայիլ Դորոշեվիչ, FactCheck.LT, գլխավոր խմբագիր, Լիտվա

Ռուսլանա Բրիանսկա, Hromadske Radio-ի գործադիր տնօրեն, Ուկրաինա

Փունե Ղոդուսի, BBC-ի Global Partnerships-ի ղեկավար, մեկնաբան, խմբագիր, Մեծ Բրիտանիա

Օլգա Գնատկովա, NewsMaker.md, զարգացման տնօրեն, համահիմնադիր, Մոլդովա

Արա Թադևոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն

Արտակ Ալեքսանյան, NewMag-ի գործադիր տնօրեն

Արևիկ Սահակյան, Factor TV-ի գործադիր տնօրեն

Գևորգ Թոսունյան, լրագրող, Սիվիլնեթ

Յանա Յանիկյան, “Media Systems” գործակալության տնօրեն

Կարեն Հարությունյան, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր

Նաիրա Նազարյան, Ucom-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար

Նելլի Ռաֆայելյան, լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Շուշան Հարությունյան, «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր

Սամվել Մելիքսեթյան, «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Սերգեյ Ուսնունց, Skill Event Marketing ընկերության հիմնադիր

Տաթևիկ Խաչատրյան, լրագրող, «Փոդքաթ»-ի համահեղինակ

Տաթևիկ Վարդևանյան, IDBank/Idram-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար

Քրիստինա Բարսեղյան, Հետքի տնօրեն։

***

«Tvapatum: Aftershock 2026»-ը կազմակերպվում է շվեյցարական HEKS/EPER և գերմանական Brot für the World կազմակերպությունների աջակցությամբ՝ «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930