Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Ռուսաստանը համատեղ տակտիկական հրթիռներ կարտադրեն

Սեպտեմբեր 29,2016 17:01 Share

Ադրբեջանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել նոր սերնդի տակտիկական հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Azeri Defence ռազմական պարբերականը:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Շարգ» արդյունաբերական միավորման և ռուսական «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները Բաքվում ընթացող ADEX 2016 սպառազինության ցուցահանդեսի շրջանակում:

Հաղորդվում է, որ կողմերը պատրաստվում են համատեղ արտադրել նոր սերնդի «օդ-օդ» և «երկիր-օդ» տեսակի տատկտիկական հրթիռներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել