Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ազգային հավաքականի առաջիկա 2 խաղերին

Հոկտեմբեր 02,2016 21:51

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից, որում անգլիական ակումբը խնդրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։

Նամակի մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում է․

«Հենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։ Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել ևս մասնակցել որևէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում և շարունակելով իր վերականգնումը»:

ՀՖՖ Հավաքական թիմերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31