Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Հովհաննիսյան. Սուրիկ Խաչատրյանն արժանավոր ու նվիրյալ հայորդի է

Հոկտեմբեր 06,2016 14:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ » ՓԲԸ-ի վարչական տնօրենն էր:

Aravot.am-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին մեկնաբանություններ խնդրեց նրա նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանից:

Նա հայտնեց, թե Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը չի ողջունում. «Սուրիկ Խաչատրյանը լավ մարզպետ էր, արժանավոր հայ ու իսկական սյունեցի, և նրա ազատումը չեմ ողջունում: Սուրիկ Խաչատրյանը հիանալի սյունեցի է՝ նվիրված իր ազգին ու գործին»:

Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս որոշման հիմնական նպատակն արդյոք հասարակության դժգոհությունը մեղմե՞լը չէ, քան զուտ կադրային փոփոխությունը՝ կառավարման արդյունավետության բարձրացման համար, պարոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Նախագահի որոշումները միայն նախագահն ինքը պետք է մեկնաբանի: Բայց ապրիլյան պատերազմի օրերն էլ ցույց տվեցին, որ Սուրիկ Խաչատրյանն արժանավոր ու նվիրյալ հայորդի է և այդ օրերին ամեն ինչ արեց Սյունիքի գումարտակի համար»:

Հետաքրքրվեցինք՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում Վահե Հակոբյանի նշանակումն արդարացվա՞ծ է, ինչպե՞ս կգնահատի նրա գործունեությունը, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Վերջին չորս ամսում առողջական խնդիրների պատճառով ես աշխատանքի չեմ եղել, իրավիճակին լավ չեմ տիրապետում: Այդ անձին չեմ ճանաչում ու չեմ կարող բնութագիր տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31