Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երևանի և Փարիզի քաղաքապետերը շրջել են գիշերային տոնական Երևանում

Հոկտեմբեր 08,2016 22:58

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է  գիշերային տոնական Երևանում: Երկու մայրաքաղաքների ղեկավարները նախ այցելել են Հանրապետության հրապարակ, հետևել երգող շատրվանների աշխատանքին: Երևանի քաղաքապետը նշել է, որ հանգստի այս գոտին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրված վայրերից է և մշտապես մարդաշատ է:

Հրապարակում մեկնարկած ֆլեշմոբի մասնակիցներն իրենց յուրօրինակ ողջույնն են հղել երկու քաղաքապետերին և պարի հրավիրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Անն Իդալգոն Երևանից ստացած իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին ու ընդգծել, որ իսկապես տպավորված է Երևանի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ջերմությամբ ու հարմարավետությամբ և Արևի քաղաք Երևանից Փարիզ կտանի հաճելի շատ հուշեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31