Լրահոս
Օրվա լրահոսը

Forpostart production-ը դատի կտա նաեւ ԱԺ պատգամավորին. «Լյուդմիլա Սարգսյանը պետք է պատասխան տա»

Հոկտեմբեր 10,2016 18:25

Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի հարցը հասել է մինչեւ ՀՀ Ազգային ժողով, ներկայումս դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

Օրերս էլ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այդ մասին բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: Ընդ որում, իր ելույթի ընթացքում տիկին Սարգսյանը Forpostart production-ի մասին խոսելիս օգտագործեց կոռուպցիոն հարցեր, մեծ գումարների շրջանառություն, գողոն եւ այլ արտահայտություններ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ panotama.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրավապահները պետք է ուսումնասիրեն, արդյոք Forpostart production-ի գործունեությունը տնտեսական հանցագործություն չէ՞:

«Առավոտի» հետ զրույցում Forpostart production-ի տնօրեն Զառա Մխեյանն (լուսանկարում) ասաց. «Ես Լյուդմիլա Սարգսյանից պահանջում եմ, որ պատասխան տա իր որակումների համար, ի՞նչ է նշանակում մասսայական բնույթ կրող կոռուպցիա, գողոն»: Անդրադառնալով պատգամավորի այն հայտարարությանը, թե ինքն անձամբ տուժող է, եւ երեք անգամ իրեն խաբել են, մեր զրուցակիցը հավելեց. «Իր անուն-ազգանունը ես ստուգել եմ, մեր դիմումների մեջ չկա: Ինքը ճիշտ չի ասում: Հայտարարում եմ, որ չկա մի մարդ, որը դիմել է եւ մերժվել է, կարող է նրան պատասխանել են, որ երրորդ փուլում կստանաք գումարը, բայց մերժում կամ խաբեություն չի եղել: Թող որպես պատգամավոր, ինքը պատասխան տա իր ասածի համար»:

Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ դատի է տվել Բաբկեն Պիպոյանին՝ պատիվը արժանապատվությունը վիրավորելու եւ բարոյական վնաս հասցնելու համար, նույնը պատրաստվում է անել ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: « 25 տարիների ընթացքում մենք բոլոր համերգների կազմակերպիչն ենք եղել ու որեւէ վրիպում չի եղել: Որպես կազմակերպիչ միակ համերգը, որ չեղյալ ենք հայտարարել, դա «Լենինգրադ» խմբի համերգն է, ու բոլոր գնված տոմսերի գումարը մեկ օրվա ընթացքում վերադարձվել է: Իսկ չեղյալ է հայտարարվել, որովհետեւ որոշ մարդիկ մոլորեցնող հայտարարություններով վնասել են»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ հոկտեմբերի 11-ի տպագիր «Առավոտում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31