Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ոստիկանապետի փոփոխությունը, թերեւս, սպասելի էր. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2016 12:16

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Սյունիքում նման փոփոխությունը, թերեւս, սպասելի էր, քանի որ այստեղ մշտապես խոսվում է տարբեր բաժինների ոստիկանապետերի չարաշահումների մասին։

Հիշեցնենք՝ Գորիսում ընթացիկ տարվա մարտի 8-ին տեղի ունեցած հայտնի աղմկահարույց դեպքը, որի կիզակետում էր հայտնվել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այս դեպքին՝ մասնավորապես նշելով, որ ոստիկանապետը, չարաշահելով իր դիրքը, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ իր ենթակաների ներկայությամբ բռնություն է գործադրել Գորիսի բնակիչ Արթուր Գեւորգյանի նկատմամբ։ Իհարկե, ծառայողական քննություն նշանակվեց, սակայն հետագայում ոստիկանապետը վերանշանակվեց իր պաշտոնում։ Սա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ՀՀ ոստիկանությունում ղեկավարների այն տեսակը, որոնք ծեծով են հարցեր լուծում։

Թարմ է նաեւ ոստիկանության Կապանի բաժնի շուրջ բարձրացված աղմուկը։ Ինչպես հայտնի է՝ դեռեւս նախորդ տարի հեռացվեց ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» արած չարաշահումների, փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիք գողանալուն օժանդակելու եւ մի շարք այլ խախտումների համար։ Ավելին, որոշ տեղեկություններով՝ այս գործում շոշափվում էր նաեւ Կապանի՝ արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Գեւորգյանի անունը։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31