Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղիները

Հոկտեմբեր 18,2016 17:50

Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը, համաձայնագրով սահմանվող ընդհանուր պարտավորությունները, ռազմաբժշկական ոլորտում համագործակցության հետագա հնարավոր ուղիները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնել այլ հարցեր:

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը ծանոթացրել է Բելառուսի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պատվիրակության անդամներին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության խնդիրներին, ոլորտի զարգացմանը և բարելավմանը միտված ծրագրերին: Գնդապետ Ալեքսեյ Եսկովն իր հերթին ներկայացրել է Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչության գործունեության կարգին և խնդիրներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31