Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում առաջին անգամ Հայաստանը մասնակից կունենա

Հոկտեմբեր 18,2016 20:45

Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ան Իվելին քաղաքի հեծանվահրապարակում հոկտեմբերի 19-ին մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 280 հեծանվորդներ: Պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը մասնակից է ունենալու այս մրցաշարում. մեր երկիրը ներկայացնելու է 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2016 թվականի բացարձակ չեմպիոն 23-ամյա Մհեր Մկրտչյանը:

Եվրոպայի առաջնությունում հայ հեծանվորդը մասնակցելու է «Սկրետչ» եւ «Խմբակային մրցավազք» մրցաձեւերին: Մրցաշարը ցուցադրվելու է «Եվրոսպորտ» հեռուստաալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31