Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն

Հոկտեմբեր 24,2016 10:41 Share

Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս  26-ի գիշերը և առավոտյան:

Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց:

Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել