Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունքը միայն այն դեպքում կարող է արդյունավետ գործել, երբ դրա պահանջատերը նաև պետությունն է. «Ապառաժ»

Հուլիս 15,2026 09:00 Share

Այսօր Արցախում ոչնչացվում է ամենահին քրիստոնյա ազգի մշակույթը, Բաքվի բանտում մեր հայրենակիցները պայքարում են՝ դեռ պահպանելով հավատը միջազգային իրավունքի և արդարադատության նկատմամբ։ Սակայն կրկին անտարբերություն և գործնական ոչ մի քայլ։

Լուռ է նաև այդ պահանջների իրավատեր կողմը․ այսօր հարց է` ո՞վ է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։ Հայաստանի ներկա իշխանությունը հրաժարվում է ստանձնել այդ պարտավորությունը, փակելով Արցախի էջը, մինչդեռ միջազգային իրավունքը միայն այն դեպքում կարող է արդյունավետ գործել, երբ դրա պահանջատերը նաև պետությունն է։

Պետք է փաստենք, որ տեղահանությունը չի վերացնում Արցախի ժողովրդի իրենց հայրենիքի, ինքնության, մշակութային ժառանգության, սեփականության, անվտանգության և հավաքական վերադարձի հետ կապված իրավունքները։ Այդ իրավունքները շարունակում են գոյություն ունենալ անկախ քաղաքական զարգացումներից։

Այս պայքարի նպատակը ոչ միայն պատմական արդարության վերականգնումն է, այլև միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքների պաշտպանությունը, որոնք կոչված են կանխելու ուժի կիրառմամբ ժողովուրդների իրավունքների ոտնահարումը։ Եթե աշխարհը համակերպվի այն մտքի հետ, որ էթնիկ զտման և բռնի տեղահանության հետևանքները կարող են ընդունվել որպես անշրջելի իրողություն, ապա վտանգի տակ կհայտնվեն նույն այն արժեքները, որոնց մասին այսօր այդքան հաճախ խոսում են միջազգային հարթակներում։

Արցախի հարցը, հետևաբար, չի կարող համարվել փակ, քանի դեռ չեն ապահովվել արցախահայության հիմնարար իրավունքները, չի տրվել արդար և իրավական գնահատական տեղի ունեցած իրադարձություններին, և պատասխանատվության չեն ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեղավորները։

Պայքարը շարունակվում է, քանի դեռ կա ժողովուրդ, որը հիշում է իր Հայրենիքը, պահպանում է իր ինքնությունը և շարունակում է պահանջել արդարություն՝ հիմնվելով իրավունքի վրա։

 

«Ապառաժ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031