Լրահոս
Օրվա լրահոսը

«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում

Հուլիս 15,2026 09:43 Share

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։

Մասնավորապես՝

🔹 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

🔹 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

🔹 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

🔹 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

🔹 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հետևողական հսկողական միջոցառումներ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել