Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում տեղի է ունեցել «Արցախ» գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը

Նոյեմբեր 04,2016 19:11

Նոյեմբերի 4–ին Շուշիի Արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ լույս տեսած «Արցախ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը։

Ֆոտոալբումում, որի հեղինակն է  Աշոտ Մուրադյանը, ներկայացված են Արցախի պատմամշակութային կոթողները, բնապատկերները, ինչպես նաև Արցախի ժողովրդի կյանքի դրվագները պատկերող լուսանկարներ՝ համառոտ մեկնաբանություններով և նկարագրություններով:

Շնորհանդեսին ներկա են եղել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գիտության, մշակույթի, արվեստի ոլորտների ներկայացուցիչներ և  լրագրողներ։

Գիրք-ֆոտոալբոմը լույս է տեսել Սարգսյան ընտանիքի հովանավորությամբ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930