Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողի՝ վարորդի համար ոչ մի տարբերություն, թե ում գրպանն են գնում գումարները. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2016 12:24

Երկու օր է՝ քննարկվում է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը՝ կապված «Սեքյուրիթի դրիմի» եւ «կարմիր գծերը» տնօրինող «Փարքինգ սիթի սերվիսի» հետ։ Հիշեցնենք՝ խոսքն այն մասին է, որ տարիներ շարունակ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից գոյացող միջոցների ահռելի բաժինը՝ մոտ 70 տոկոսը, գնացել է մասնավոր կազմակերպություններին։ Այժմ ՀՀ նախագահի հրահանգով այդ ֆինանսական միջոցների տնօրինումը պետք է հանձնվի պետական սեկտորին։

Սպառողի՝ վարորդի համար ոչ մի տարբերություն, թե ում գրպանն է գնում տարբեր խարդախությունների, անտրամաբանական արագաչափ սարքերի միջոցով իրենից խլված գումարները։ Ճիշտ է՝ վճարողները նաեւ ասում են, որ «գոնե պետական բյուջե մտներ», բայց թալանը թալան է՝ ով ուզում է իրականացնի։

Տիգրան Քեյան՝ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ. «Ես դրական կարծիք ունեմ, որ այդ ընկերությունները պետք է տնօրինի պետությունը, որովհետեւ, երբ «Սեքյուրիթի դրիմն» էր տնօրինում, ինքը շահույթ ստանալու նպատակով ընկնում էր ամեն մի չնչին խախտման հետեւից, քանի որ դրանց տուգանքներից ինքը շահույթ էր ստանում։ Իսկ տվյալ պարագայում պետությունը կարող է այն թեթեւ խախտումները, որոնք վթարային իրավիճակ չեն ստեղծել, վտանգավոր չեն եղել, դրանց համար չտուգանել։ Այսինքն՝ այստեղ այլեւս տնտեսվարողի հետ բանակցության կարիք չի առաջանա։ Իսկ դա կլուծի այն խնդիրը, որ վարորդները դժգոհում են, թե դրանք ավելի շատ փող կորզելու համար են, ոչ թե անվտանգության»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930