Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական «Շանսոն»՝ Իջեւանի եթերում

Նոյեմբեր 09,2016 21:30

Վրացական «Շանսոն» հեռուստառադիոկայանի ռադիո հաղորդումները լավ հասանելի են Հայաստանի սահմանամերձ տարածքներում: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքը Ադրբեջանի սահմանից հեռու է մոտ 20 կմ, Վրաստանի սահմանից ՝ շուրջ 150 կմ:

Սակայն վրացական վերոհիշյալ ռադիոկայանի հաղորդումները մատչելի են Իջեւան քաղաքում: Նշված ընկերությունը հեռարձակում է ռուսական շանսոն երգեր, նաեւ վրացական հաղորդագրություններ, որոնց իմաստը սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչները չեն հասկանում: Հայաստանի սահմանագոտու եթերը հասանելի է ադրբեջանական եւ վրացական հեռուստատեսային եւ ռադիո  ծրագրերի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930