Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնո Բաբաջանյանն այն բարձունքն է, որը որպես օրինակ պետք է ծառայի սերունդների համար». Գագիկ Մանասյան

Նոյեմբեր 11,2016 20:47

2016 թվականին լրանում է անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցը: Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ, որպես հարգանքի տուրք՝  նոյեմբերի 11-ին կազմակերպվել էր  ծաղկեդրման արարողություն՝ կոմպոզիտորի արձանի մոտ և այցելություն նրա շիրիմին:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մուտքի և Առնո Բաբաջանյանի արձանի մոտ ողջ օրվա ընթացքում հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները: Կոմպոզիտորի շիրիմին Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

arno-babajanyan

Առնո Բաբաջանյանի արձանի մոտ ծաղկեդրման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Ընդհանրապես, կան մարդիկ, որոնց նույնիսկ հիշատակի օրը տոն է դառնում ժողովրդի համար: Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով, կարողանում է իսկապես մեր կյանքը տոն դարձնել»,- իր խոսքում ասաց նախարարը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը կարևորում է նման միջոցառումների կազմակերպումը. «Սերունդների կրթման և զարգացման գործում կարևոր է մեր մեծերի կերպարը վառ պահելը, անհրաժեշտ է հանրահռչակել նրա երաժշտական ժառանգությունը:
Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործություններով բացառիկ կոմպոզիտոր է: Նա այն բարձունքն է, որը որպես օրինակ պետք է ծառայի սերունդների համար»,- ասաց Գագիկ Մանասյանը:

Միջոցառմանը ներկա էին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի սաները, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը և այլ անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930