Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի խորհրդարանականներն այցելել են Գերմանիա

Նոյեմբեր 12,2016 16:54

Նոյեմբերի 9-ից 11-ը Բեռլինում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աղվան Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

2

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի, տարբեր խմբակցությունների պատգամավորների, ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերի, Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի հետ: Հանդիպումներ են անցկացվել նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանական գործարարների ասոցիացիայում, «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում:

Հանդիպումներին պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Հայաստան-Եվրամիություն  հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` շարունակելու համագործակցությունը ինչպես խորհրդարանական ձևաչափով, այնպես էլ գործարար շփումներն ակտիվացնելու, համատեղ գործարար համաժողովներ  կազմակերպելու շուրջ:

Քննարկվել են առաջիկայում միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու հետ կապված հարցեր: Հայկական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է ԵՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածության, իրավական և տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև ՀՀ-ում բիզնես միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ և կայուն զարգացման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության այցը Գերմանիա կազմակերպվել էր գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամի և ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930