Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզիկների նկատմամբ կողմնակալ մրցավարությունը շարունակվում է կանանց բռնցքամարտում

Նոյեմբեր 17,2016 22:02 Share

Սոֆիայում մեկնարկած կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, մենամարտել է Ալիսիա Հոլզկենի հետ, որում մրցավարները հաղթանակը շնորհել են հոլանդացուն:

ՀԲՖ մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը տեղեկացնում է, որ մեր կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանի փոխանցմամբ, Անուշն ունեցել է բացահայտ առավելություն եւ Հոլզկենին նվիրած հաղթանակի համար զարմացած է եղել նաեւ Հոլանդիայի մարզչական կազմը: Տեղեկացվում է նաեւ, որ մենամարտը պետք է ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեր Youtube-ում, սակայն մարտից րոպեներ առաջ կապն ընդհատվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել