Լրահոս
Օրվա լրահոսը

32 պատգամավորի ստորագրությամբ դիմել են ՍԴ՝ վիճարկում են Գյումրիի ընտրությունների «ֆոկուսը»

Նոյեմբեր 18,2016 18:12 Share

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ երեկ 32 պատգամավորների ստորագրությամբ Գյումրիի ընտրությունների հետ կապված դիմել են Սահմանադրական դատարան. «Պահանջն այն է, որ քննարկեն ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով ամրագրված այն բոնուսային կամ ֆոկուսային համակարգը, որի արդյունքում ստացվում է, որ ժողովրդի կողմից 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը այդ հաշվարկի արդյունքում դառնում է մեծամասնություն եւ նշանակում է քաղաքապետ»:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ եթե այս հարցին լուծում չտան, հնարավոր է Երեւանում էլ, մյուս քաղաքներում էլ բացառված չի, որ 3 քաղաքական ուժերից, որոնցից երկուսը կհաղթահարեն 6 տոկոսի շեմը եւ կստանան 6.5-7 տոկոս ձայներ, իսկ մեկը կստանա 10-11 տոկոս ձայն, դա կդառնա 51 տոկոս, այսինքն՝ մեծամասնություն: Քաղաքական միավորը, իրավունք կստանա ձեւավորել իշխանություն եւ նշանակի քաղաքապետ՝ ոտնահարելով Սահմանադրությունը: Ոչ թե սա խայտառակություն կդիտվի, այլ սա խիստ մտահոգիչ է, վտանգավոր եւ կործանարար»:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ գործի քննությունը հրապարակային է լինելու, դիմել են, որ բանավոր ընթացակարգով այն լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930