Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշվե իրերը մաքրում են անուշադրի սպիրտի ու օճառաջրի խառնուրդով եւ շփում գերչակի յուղի մեջ

Նոյեմբեր 30,2016 13:00

Արհեստական կաշին մաքրում են սպունգով, օճառով եւ ջրով

Երբ կաշվե զգեստ, տաբատ կամ բաճկոն պիտի գնեք, հրաժարվեք ցուցափեղկի մեջ ցուցադրվածից, քանի որ արեւի ճառագայթները փոխում են նրա գույնը եւ թողնում են կաշվի վրա հետքեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի արտահայտված են երեւում։ Կաշվե իրերի վրա եթե արդեն կան որոշ հետքեր եւ չեք նկատել, ապա դրանք մաքրելու համար օգտագործեք ճերմակ քացախ կամ քացախի եւ էսենցիայի թույլ լուծույթ։
Որպեսզի կաշվե իրերը փայլեն, խորհուրդ է տրվում դրանք մաքրել ձվի սպիտակուցով։
Կաշվե իրերը մաքրում են ջրածնի գերօքսիդի, անուշադրի սպիրտի, լվացքափոշու եւ ջրի խառնուրդով։

Նուրբ կաշվե իրերը մաքրում են կաթի եւ սկիպիդարի հավասար խառնուրդով։ Չորանալուց հետո վրան քսում են հարած ձվի սպիտակուցի եւ սկիպիդարի խառնուրդ, այնուհետեւ որոշ ժամանակ անց մաքրում փափուկ լաթի կտորով։

kashi8-2

Արհեստական կաշին մաքրում են սպունգով, օճառով եւ ջրով։

Հորթի կաշվից իրերը լավ են մաքրվում սոխի հյութով, որից հետո սրբում են խոնավ կտորով։
Կաշվե հագուստը արդուկում են հակառակ երեսից, չոր մետաքսե լաթի կտորով, շատ թույլ տաքացրած արդուկով։ Թավշակաշե հագուստը արդուկելուց անմիջապես հետո անպայման խոզանակել է պետք: Խոնավ կաշվե իրերն անհրաժեշտ է չորացնել միայն կախիչի վրա՝ սենյակային ջերմաստիճանում: Արդուկելիս էլ, խորհուրդ է տրվում, ոչ շատ տաք արդուկով բամբակյա հաստ կտորի վրայից, որպեսզի կաշին չփայլի:
Նորբ կաշվե իրերը կարելի է մաքրել կաթի եւ սկիպիդարի հավասար խառնուրդով, որից հետո քսել անգույն քսուք:

Թավշակաշվե հագուստի օձիքը, թեւերը, գրպանները կարելի է մաքրել մաքուր ռետինով կամ արհեստական կոպիտ սպունգով։

kashi8-3

Եթե կաշվե վերարկուն կծկվել է, կոշտացել, մաքրեք գերչակի յուղի մեջ թաթախված կտորով։ Մի քանի ժամից հետո այն կստանա նախկին փայլն ու առաձգականությունը։
Կաշվե վերարկուները, բաճկոնները, պայուսակները մաքրում են անուշադրի սպիրտի եւ օճառաջրի խառնուրդով, այնուհետեւ շփում գերչակի յուղի մեջ թրջված լաթի կտորով մինչեւ փայլելը։ Կարելի է օգտագործել նաեւ վազելին կամ գլիցերին։
Թանաքի հետքերը կաշվե իրերից կարելի է մաքրել սպիրտով, սպիրտի եւ քացախաթթվի խառնուրդով կամ կատվախոտի կաթիլներով, աղով: Խոնավ աղը լցնել հետքի վրա եւ սպունգով տրորել, այնուհետեւ շփել սկիպիդարով եւ փայլեցնել:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

29.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930