Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանից բացի, այլ բարերարներ եւս միացել են «Ավրորային». (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2016 16:21

20 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսվել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ծրագրերի համար, եւ այդ գումարի 70 տոկոսը տրամադրել է մրցանակի հիմնադիրներից գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը: Այս մասին նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Արման Ջիլավյանը հայտնեց, որ ծրագրին այլ բարերարներ էլ են միացել՝ Սամվել Կարապետյան, Վլադիմիր Ավետիսյան, Նուբար Աֆեյան, որոնք աջակցել են գումարով: «Մոտ վաթսուն հոգի միացել եւ աջակցել է ծրագրին: Հուսով եմ՝ նրանց թիվը կավելանա»,-ասաց Արման Ջիլավյանը:

Հիշեցնենք, որ «Ավրորայի» մրցանակակիրը 1 միլիոն դոլար է ստանալու եւ այն ուղղելու իր ցանկացած մարդասիրական կազմակերպությանը: Ի դեպ, պատրաստվում է ֆիլմ այն մասին, թե ինչպես է գումարը տնօրինում «Ավրորայի» առաջին մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930