Լրահոս
Օրվա լրահոսը

Աթենքում հիշատակեցին Համիդյան ջարդերի 120 ամյակը

Դեկտեմբեր 01,2016 10:59

«Հանցագործությունների չդադարող շղթան ապացուցում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանություններին շարունակական հակվածության գոյությունը…»

Երկուշաբթի օրը, նոյեմբերի 28-ին, 1896թ. հայերի կոտորածի 120-ամյակը հիշատակող միջոցառումների շարքը սկսվեց Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար պարոն Հովսեփ Քասեսյանի դասախոսությամբ: Նույն կազմակերպության տնօրեն պարոն Հայկ Քասարջյանը հատվածներ ներկայացրեց կոտորածների ականատեսների վկայություններից։ Հակիրճ ներածական ելույթով հանդես եկավ նաև «Արարատ» միության փոխտնօրեն պարոն Հակոբ Առաքելյանը:

Միջոցառումների այս շարքը, որը կազմակերպված է ՀԲԸՄ Հունաստանի մասնաճյուղի, «Արարատ» ՄՄ Միության և Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, ընդգրկում է յոթ միջոցառում:

1

Օրվա դասախոսության թեման հետևյալն էր. «1896թ. հայերի կոտորածը և 1955թ. հույների Կոստանդնուպոլսում հետապնդումները. զուգադրական քննարկում»: Աթենքի` հիմնականում Փոքր Ասիայից բռնագաղթի ենթարկված հայերի և հույների ժառանգներով բնակեցված Նիկեա արվարձանի հանդիսությունների սրահում կայացած դասախոսությանը ներկա էին քաղաքապետ Յորղոս Իոակիմիդիսը (ում տատիկը հայ գաղթական է եղել), ինչպես նաև Խորհրդարանի անդամ և Էկոնոմիկայի նախկին նախարար պարոն Տրիֆոն Ալեքսիադիսը:

Բանախոսն Համիդյան ջարդերի էական դերը որակեց ոչ միայն որպես Ցեղասպանության նախապատրաստական փուլ, այլ նաև որպես ինքնին ցեղասպանություն: պարոն Քասեսյանը որպես օրինակ անդրադարձավ դեպքերից 60 տարի անց Կոստանդնուպոլսում հույների հետապնդումներին` որպես Թուրքական իշխանության` անփոփոխ ռասիստական և ցեղասպան բնույթի ապացույց:

3

«Տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր ժամանակներում կատարված հանցագործությունների չդադարող շղթան ապացուցում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանություններին շարունակական հակվածության գոյությունը…»,- ամփոփեց Հովսեփ Քասեսյանը:

 

«Հայաստան» Լրատվական ցանց

Աթենք, 30 նոյեմբերի , 2016.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031