Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ոստիկանության զորքեր

Դեկտեմբեր 07,2016 19:30

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքեր և ներկա եղավ հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին:

vladimir-gasparyan

Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին:

Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողներին:

Զինավարժանքը բաղկացած էր մի քանի գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում արագ արձագանքման մասնագիտացված խմբերը ներկայացնում էին կոնկրետ իրավիճակի խնդիրներն ու լուծումները:

Առաջին գործողության ընթացքում անհրաժեշտ էր գրավել զինված անձանց տեղափոխող բեռնատար ավտոմեքենա: Խնդրի բարդությունն այն էր, որ մեքենան պետք էր գրավել ընթացքի մեջ: Օգտագործվելու էին ինքնաձիգներ ու սառը զենք:

Հատուկ վաշտի զինծառայողների գործողությունից հետո իր առաջադրանքի իրականացմանն անցավ 2-րդ գումարտակի 1-ին վաշտը՝ փախուստի փորձ կատարող մարդատարի կանգնեցում՝ այնտեղ գտնվող անձանց վնասազերծումով, ինչին հետևում է ձերբակալումն ու ուղեկցումը:

Այնուհետև հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ:

Ամենածավալուն գործողությունն իրականացվեց հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի, 1-ին վաշտի և հատուկ միջոցների կիրառման վաշտի համատեղ ուժերով: Ահաբեկիչների զավթած շինության ազատագրման գործողության մեջ ներգրավված էին երեք գրոհային խումբ, որոնց կրակային աջակցությունն իրականացնում էին «Տիգր» հատուկ նշանակության և զրահապատ մեքենաները: Գրոհային խմբերն օգտագործում էին տարբեր տրամաչափի գնդացիրներ, լուսաձայնային հատուկ միջոցներ, հրաձգային զենքեր, դիպուկահար հրացան և այլն:

Վարժանքն ավարտվեց ձեռնամարտի և զենքով վարժությունների ցուցադրական ելույթներով:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների հետ քննարկեց զինավարժանքի ընթացքը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները և արդյունքները դրական գնահատելով՝ տվեց կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031