«Ընդհանրապես մտավախություն չեմ տեսնում, այդ զորախումբն այսօր չի ստեղծվել, այլ 2000թ.-ին, իսկ հիմա գործնական միջոցառումների ընթացքն է»,-ԱԺ-ում այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական համատեղ զորախմբին, ասաց ՊՆ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:
Նա նշեց, որ զորախմբի զարգացմանն ուղղված քայլերն իրականացվում են ի շահ ՀՀ-ի. «Սա մեր ազգային անվտանգության շահերից ելնելով է: Իսկ Ռուսաստանի շահը…Վտանգներն այս պահի դրությամբ՝ ահաբեկչության դեմ պայքարն է…ԻՊ-ի ստեղծումը մեծ վտանգ է, որը մեզ ավելի մոտ է, հաջորդը լինելու է նաեւ Ռուսաստանը…»:
ՊՆ գեներալը միաժամանակ նկատեց՝ եթե, օրինակ, Հյուսիսային Կովկասում ՌԴ-ն ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ է կատարում, դա չի նշանակում, թե Հայաստանն էլ պետք է մասնակցի դրան:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































